Քաղաքական

24.01.2017 14:37


Պյոտր Սվիտալսկի. «ԱԺ ընտրությունները ԵՄ ուշադրության կիզակետում են գտնվելու»

Պյոտր Սվիտալսկի. «ԱԺ ընտրությունները ԵՄ ուշադրության կիզակետում են գտնվելու»

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտնել է, որ 2016թ. նոր ռեկորդ է սահմանվել Բրյուսելից ՀՀ փոխանցված դրամական միջոցների առումով. «Շուրջ 62 մլն եվրո աջակցություն, որից մասնավորապես 7 մլն եվրոն հատկացվել է առաջիկա ընտրությունների նախապատրաստման համար»:

Նա ընդգծել է, որ 2017թ. ԵՄ համար գերակա ուղղությունը լինելու է ՀՀ ԱԺ ընտրությունը. այն իրենց ուշադրության կիզակետում է գտնվելու:

«Տեսախցիկների համար մրցույթին մասնակից հայտատուն առաջարկել է պահանջկոտ հնարավորությունների դիմաց գին, մինչդեռ այդ դրանք չափազանց մեծ են՝ առկա ֆինանսավորումը հաշվի առնելով: Ես չափավոր լավատես եմ, որ լուծում կգտնվի, որը ընդունելի կլինի բոլորի համար: Մենք կոչ կանենք, որ խելամիտ կոմպրոմիս գտնվի: Մենք արդեն իսկ գիտենք, որ լուծումը 100 տոկոսանոց, կատարյալ չի լինի: Ամեն դեպքում, պետք է գնալ դրա իրագործմանը, անգամ, եթե այն կատարյալ չէ»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը