Քաղաքական

24.01.2017 12:04


Հովիկ Աբրահամյանը հաստատել է, որ դուրս է գալիս ՀՀԿ-ից (լրացված)

Հովիկ Աբրահամյանը հաստատել է, որ դուրս է գալիս ՀՀԿ-ից (լրացված)

Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն «Առավոտի» թղթակցի հետ զրույցում հաստատել է լուրերը, թե ինքը դիմում է ներկայացրել Հանրապետական կուսակցությունից դուրս գալու մասին:

Հովիկ Աբրահամյանը նաև ասել է, թե կմնա քաղաքականության մեջ:

Մանրամասները՝ «Առավոտ»–ում։

***

Հովիկ Աբրահամյանը «Tert.am»-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, որ հեռանում է ՀՀԿ-ից:

«Ես վաղը կհայտարարեմ, որ դուրս եմ գալիս Հանրապետականից»,-ասաց նա։

ՀՀԿ փոխնախագահը հրաժարվել է նշել ՀՀԿ-ից հեռանալու պատճառը՝ խոստանալով այդ մասին խոսել ավելի ուշ:

Հարցին, թե հնարավո՞ր է՝ միանում է իր խնամի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի դաշինքին, Հովիկ Աբրահամյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, ոչ. նման որոշում չունեմ հիմա, բայց որ ես քաղաքականությունով եմ զբաղվելու, դա փաստ է»:

Այս խորագրի վերջին նյութերը