Այսօր շատ են խոսում՝ ով ում հետ դաշինք կազմեց, ով ում հետ դեռ դաշինք կկազմի, ով ում «քշա» ասաց, ով ում հետ հայտարարի չեկավ և այլն: Շատերից լսում ես՝ իշխանությունից նեղացած քաղաքական ուժերը միավորվել են, բայց նրանց ո՞վ պետք է ձայն տա. նրանք էլ են պատասխանատու երկրում տեղ գտած անարդարության, անհավասարության համար:
Իրականում մենք չունենք «ոսկե միջին» տարբերակը՝ կա՛մ ՀՀԿ-ին ենք ընտրում, կա՛մ դաշինքով հանդես եկող ոչիշխանական ուժերին: Այսօր Սերժ Սարգսյանը երկիրը մի այնպիսի վիճակի է հասցրել, հասել ենք անդունդի եզրին, որ մարդկանց միայն մի բան է հուզում՝ թող քաղաքական, ոչիշխանական ուժերը միավորվեն, իսկ թե այնտեղ ովքեր ներգրավված կլինեն, ինչ ուժեր կլինեն, այդքան էլ կարևոր չէ: Այսօր գերխնդիր է դարձել իշխանափոխության հասնելն ամեն գնով, եթե անգամ այդ գինը մեր սպասելիքներն այնքան էլ չարդարացնի: Այսօր գերնպատակ է դարձել մեկ միասնական դաշինքով գնալն ընտրությունների, որպեսզի ձայները չբաժանվեն տարբեր քաղաքական միավորների միջև, ինչի արդյունքում ՀՀԿ-ն շահած դուրս կգա: Այո՛, միայն ոչ հաղթանակ ՀՀԿ-ին, միայն կարողանանք ապացուցել, որ միասնականությունը միշտ էլ մեր ազգին հաղթանակ է բերել, և անգամ իշխանության ձեռքում եղած ողջ պետական համակարգն ու ռեսուրսներն անզոր կգտնվեն միասնական այդ ուժի ու համախմբվածության դեմ: Սա՛ է մեր միակ ելքը՝ միասնական գնալ ընտրությունների:
Մեր միակ ելքը՝ միասնական գնալ ընտրությունների
Այսօր շատ են խոսում՝ ով ում հետ դաշինք կազմեց, ով ում հետ դեռ դաշինք կկազմի, ով ում «քշա» ասաց, ով ում հետ հայտարարի չեկավ և այլն: Շատերից լսում ես՝ իշխանությունից նեղացած քաղաքական ուժերը միավորվել են, բայց նրանց ո՞վ պետք է ձայն տա. նրանք էլ են պատասխանատու երկրում տեղ գտած անարդարության, անհավասարության համար:
Իրականում մենք չունենք «ոսկե միջին» տարբերակը՝ կա՛մ ՀՀԿ-ին ենք ընտրում, կա՛մ դաշինքով հանդես եկող ոչիշխանական ուժերին: Այսօր Սերժ Սարգսյանը երկիրը մի այնպիսի վիճակի է հասցրել, հասել ենք անդունդի եզրին, որ մարդկանց միայն մի բան է հուզում՝ թող քաղաքական, ոչիշխանական ուժերը միավորվեն, իսկ թե այնտեղ ովքեր ներգրավված կլինեն, ինչ ուժեր կլինեն, այդքան էլ կարևոր չէ: Այսօր գերխնդիր է դարձել իշխանափոխության հասնելն ամեն գնով, եթե անգամ այդ գինը մեր սպասելիքներն այնքան էլ չարդարացնի: Այսօր գերնպատակ է դարձել մեկ միասնական դաշինքով գնալն ընտրությունների, որպեսզի ձայները չբաժանվեն տարբեր քաղաքական միավորների միջև, ինչի արդյունքում ՀՀԿ-ն շահած դուրս կգա:
Այո՛, միայն ոչ հաղթանակ ՀՀԿ-ին, միայն կարողանանք ապացուցել, որ միասնականությունը միշտ էլ մեր ազգին հաղթանակ է բերել, և անգամ իշխանության ձեռքում եղած ողջ պետական համակարգն ու ռեսուրսներն անզոր կգտնվեն միասնական այդ ուժի ու համախմբվածության դեմ: Սա՛ է մեր միակ ելքը՝ միասնական գնալ ընտրությունների:
Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից