Կարծիք

24.01.2017 08:27


Թշնամու խոսքերին պետք է լուրջ վերաբերվել

Թշնամու խոսքերին պետք է լուրջ վերաբերվել

«Մենք 25 տարի է ինչ անկախ պետություն ենք, եւ կարողացել ենք դրան հասնել առանց որեւէ մեկի օգնության, առանց ինչ-որ մեկի փեշից կառչելու: Այսօր մենք պետք է բացահայտ ասենք, որ որպես անկախ պետություն Հայաստանի գոյությունը աշխարհի քարտեզի վրա ձեւական է: Նա սեփական ապագան ինքնուրույն որոշել չի կարող» - Իլհամ Ալիև
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
Իհարկե կարելի է Ալիևին հայհոյել, բայց դա չի խնդիրը։ Խնդրին այն է, որ այս խոսքերի մեջ սուտ բան չկա։ Ալիևը, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, ինչ մտածում է, ասում է ու եթե նկատած լինեք, ի տարբերություն Սերժ Սարգսյանի սուտ չի խոսում։
Թշնամու խոսքերին պետք է լուրջ վերաբերվել, այլ ոչ թե ծաղրել։
Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ է ասել.
ԹԵԶ 1
Որպես անկախ պետություն Հայաստանի գոյությունը աշխարհի քարտեզի վրա ձեւական է
ԹԵԶ 2
Ադրբեջանը 25 տարի է ինչ անկախ պետություն է, եւ կարողացել է դրան հասնել առանց որեւէ մեկի օգնության, առանց ինչ-որ մեկի փեշից կառչելու
֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊
Այ հենց այս երկու թեզերը որ վերլուծենք, շատ հետաքրքիր շերտեր կբացահայտվեն՝ աշխարքաղաքական, տնտեսական, արժեքային համակարգի և այլն, որոնք բոլորը միմյանց հետ փոխկապակցված են։
Ինչի՞ եմ սա ասում։ Այս երկու թեզերի վերլուծությունը և դրանցից հետևություններ անելը հենց այն է, ինչը պետք է իրենց ելույթներում ներկայացնեն ընտրություններին մասնակցող կուսակցությունները։
Իսկ եթե այլ բաների մասին են խոսում, ուրեմն նույն ... հետևությունը ինքնուրույն արեք։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը