Քաղաքական

23.01.2017 18:00


Պարզաբանում Պարույր Հայրիկյանի գլխավորած կուսակցության հայտարարության վերաբերյալ

Պարզաբանում Պարույր Հայրիկյանի գլխավորած կուսակցության հայտարարության վերաբերյալ

Ինչպես հայտնի է, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հայտարարել է, որ իր ղեկավարած կուսակցությունը միանում է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ, «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների դաշինքին։ Այս կապակցությամբ մամուլում և սոցցանցերում տարատեսակ մեկնաբանություններ են արվել։ Ուզում եմ հիշեցնել, որ դաշինքի համատեղ հայտարարությունում նշված էր. «Դաշինքը բաց է և պատրաստ է համագործակցել քաղաքական այն ուժերի և միավորումների, հասարակական կառույցների ու անհատների հետ, ովքեր կիսում են մեր մտահոգությունները և տեսակետները»։
Հետևաբար, եթե լինում են այդ հայտարարությանը միացողներ, դաշինքի գաղափարը ողջունողներ, ապա մենք դա ընդունում ենք ի գիտություն, և մեզ համար անհասկանալի են առաջացած աղմուկն ու շահարկումները։
Վստահ ենք, որ առաջիկայում ևս կլինեն դաշինքին միացող քաղաքական այլ ուժեր, միավորումներ, հասարակական կառույցներ ու անհատներ։

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության մամուլի խոսնակ

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը