Կարծիք

23.01.2017 15:49


Բ26-ը կարող է վրա պրծնել ու ճզմել մի ողջ ընտանիքի

Բ26-ը կարող է վրա պրծնել ու ճզմել մի ողջ ընտանիքի

«Պետք է ունենալ քաղաքացիական դիրքորոշում, որպեսզի ապրել բարեկեցիկ հասարակության մեջ»:
Մի երկու օր առաջ ասել է «ասողիկը»:
Կարեկցում եմ այդ 300 ՀՀԿ-ական երիտասարդին, որ լսել, ու, երևի, նրանցից ոմանք հավատացել են...
Բազեական կոնվեյներով արտադրվող հարգելի՛ ջահելներ, իմացած լինեք, որ ես մի՛շտ արտահայտել եմ իմ քաղաքացիական դիրքորոշումը:
Բայց միայն այս «ասողիկը» իմ քաղաքացիական դիրքորոշումը տանել չկարողացավ, և այդ պատճառով արդեն մոտ 4 տարի գործազուրկ եմ. «ասողիկի» հրահանգով:
Այդ հայտարարության հեղինակը ոչ միայն ինձ, այլև ամուսնուս դարձրեց գործազուրկ: Սա՛ է քաղաքացիական դիրքորոշում ունենալու գինը, երբ Բ26-ը կարող է վրա պրծնել ու ճզմել մի ողջ ընտանիքի:

Բա՞, ջահելնե՛ր ջան, «շա՜տ բարեկեցիկ հասարակություն» է ուզում ունենալ ձեր շեֆը՝ այն պայմանավորելով ձեր քաղաքացիական դիրքորոշմամբ: Հանկարծ լուրջ չընդունե՞ք:
Ա՛յ ջահելներ, զգո՛ւյշ եղեք. սոցցանցերում ձեր լայքերն էլ են ստուգում...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը