Քաղաքական

23.01.2017 15:43


ՀԺԿ-ն բացառում է որևէ այլ կուսակցության ցուցակով մասնակցությունը

ՀԺԿ-ն բացառում է որևէ այլ կուսակցության ցուցակով մասնակցությունը

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը բացառում է, որ ինքը կամ ՀԺԿ որեւէ ներկայացուցիչ ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակցի որեւէ այլ կուսակցության ցուցակով: «ՀԺԿ-ն այլ կուսակցության հետ կարող է միայն դաշինքով մասնակցել»,-«Ա1+»-ի հետ զրույցում ընդգծեց Ստեփան Դեմիրճյանն՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկությանը, թե նա հանդես է գալու «Ծառուկյան դաշինք»-ով ու լինելու է ցուցակում 5-րդը:

Արդյոք ՀԺԿ-ն կդաշնակցի՞ «Ծառուկյան դաշինք»-ի հետ հարցին ի պատասխան նա նշեց, որ ընտրություններին իրենց մասնակցության ձեւաչափը կհստակեցվի մինչեւ ամսվա վերջ:

Այս խորագրի վերջին նյութերը