Քաղաքական

23.01.2017 12:33


Արցախում սահմանադրական փոփոխությունների նախագծի դեմ քարոզող շտաբ է ձևավորվել

Արցախում սահմանադրական փոփոխությունների նախագծի դեմ քարոզող շտաբ է ձևավորվել

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ձևավորել են Հանրաքվեի շտաբ և քարոզելու են սահմանադրական փոփոխությունների նախագծի դեմ:

«Եթե կան գաղափարներ, միանալու ցանկություն, առաջարկություններ, գրեցեք մեզ»,–հավելել է նա՝ հրապարակելով հետևյալ հայտարարությունը.

«Այսօր, 2017թ. հունվարի 21-ին տեղի է ունեցել «Ազգային վերածնունդ» կուսակցության Գործադիր մարմնի նիստ` օրակարգում ունենալով կուսակցության վերաբերմունքը փետրվարին կայանալիք սահմանդրական փոփոխությունների նախագծի հանրաքվեի վերաբերյալ: Կուսակցության գործադիր մարմինը որոշել է ձևավորել Հանրաքվեի շտաբ` սահմանադրական փոփոխությունների նախագծի դեմ քարոզչության համար»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը