Կարծիք

23.01.2017 12:03


Սեյրան Օհանյանը կարող է դառնալ ընդդիմության դաշտի լիդերը

Սեյրան Օհանյանը կարող է դառնալ ընդդիմության դաշտի լիդերը

Սեյրան Օհանյանը կարող է դառնալ ընդդիմության դաշտի լիդերը, եթե իր քայլերի հաջորդականությունը դասավորի ըստ կարևորության և անհրաժեշտության: Նա տարիներ շարունակ աշխատել է ռազմաքաղաքական ոլորտում, իր ուժն ու կարողությունն այդ ոլորտում հստակ երևացել է, դրա հետ մեկտեղ՝ պետք է ասել, որ Օհանյան քաղաքական ուժը «բացահայտված» չի եղել հասարակության համար, չնայած օբյեկտիվորեն պետք է նշեմ՝ նա թերևս այն միակն է եղել, որ, լինելով իշխանության, ընդունվել է ժողովրդի կողմից՝ որպես իր գործի գիտակ, իր աշխատանքին լավ տիրապետող, հայրենիքի համար ծառայող քաղաքական ուժ:

Այսօր, սակայն, նրան բոլորովին այլ ֆորմատով ենք տեսնում. նա քաղաքական նոր հայտ է ներկայացրել՝ որպես հակաիշխանական ուժ, և, բնականաբար, նրա այս քայլը պետք է ընկալվի ժողովրդի կողմից:

Իհարկե, Օհանյանի՝ քաղաքական նոր հայտի հաջողությունը կախված է նրա հետագա գործողություններից, հստակ ծրագրերից ու իր կողմը համախմբվող քաղաքական ճիշտ ուժերի հավաքագրումից: Օհանյանի՝ մրցակցային առավելությունները երևում են գաղափարական ու ռազմաքաղաքական հատվածներում, և եթե այս ամենին ավելանա սոցիալ-տնտեսական հստակ ծրագրերի, պլյուս բանիմաց ու ուժեղ թիմի ներգրավվածությունը, ապա այդ դեպքում մենք կարող ենք ասել, որ Օհանյանը հակաշխանական այն լիդերն է դառնալու, որի հետևից պետք է գնա մեր հասարակությունը:

Հուսով եմ՝ Օհանյանն առաջիկայում կհստակեցնի իր ծրագրերն ու թիմը՝ դառնալով մեծ խոչընդոտ այսօրվա իշխանության համար:

Վահան Սարգիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը