«Հոգևոր Հայաստան»-ը պահանջում է անհապաղ տեղափոխել խորհրդարանական ընտրությունների օրը
«Հոգևոր Հայաստան»–ի նախաձեռնող խումբը բաց ուղերձ է հղել ՀՀ իշխանություններին, ՀՀ կուսակցություններին, համայն հայությանը։ Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի հայրենակիցներ, 2016թ. ապրիլի 1-ից 4-ը տեղի ունեցած քառօրյա պատերազմը հրաշեկ լիցքով անցավ ամեն հայի սրտով: Պատերազմը փաստեց նոր իրողություններ, որոնք մեզ ստիպեցին վերագնահատել վերջին 20 տարում ձևավորված բազում համոզմունքներ: Այդ օրերին մենք տեսանք, թե ինչպես դրսևորվեցին երիտասարդ հայ սերնդի բացառիկ ոգեղեն հատկանիշները, ու երևաց հայրենիքի հանդեպ՝ աշխարհասփյուռ հայ ժողովրդի սիրո միահամուռ ալիքը: Նշենք, որ ռազմական գործողությունները անսգող ուրվագծեցին նաև այն հանցանքներն ու թերացումները, որոնց պատճառով մենք ունեցանք պայծառ հայորդիների անդառնալի կորուստներ: Զոհված հայ հերոսների վիշտը սգաց համայն ազգը և այն թողեց մոխրացած կետ ամեն հայի սրտում:
Այս տարի ապրիլ ամսի սկզբին տարելիցն է մեր կյանքի այդ դրամատիկ ջրբաժանի, սակայն պարզվում է, որ ապրիլի 2-ին նշանակված են ԱԺ համապետական ընտրություններ: Փաստորեն, պետական ինստիտուտի որոշումը կարող է վարագուրել հազարավոր անձնուրաց հայրենասերների հերոսությունը, քանի որ արդեն տասնամյակներ շարունակ ընտրական գործընթացները մեզանում վերը նշված ողջ դրականի ուղղակի հակադրությունն են և բացասականի գերխտացումը: Ժողովրդի հիշողության մեջ դրանք նույնանում են արդարացիության խախտման, ազգի ոգեղեն էությունը կոտրելու, միասնականությունը բզկտելու և իրար առճակատելու արատավոր երևույթների հետ: Դա մեր խորին համոզմամբ՝ արհամարհական վերաբերմունք է մեր սուրբ նահատակների հիշատակի հանդեպ:
Վերը բերվածից ելնելով՝ Հոգևոր Հայաստանը պահանջում է անհապաղ տեղափոխել ընտրությունների օրը այնպես, որ որևէ կերպ այդ ժամկետը չնույնականանա քառօրյա պատերազմի հետ:
Հասմիկ Պապյան-օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ
Խաչիկ Չալիկյան-ռեժիսոր, դրամատուրգ
Եղիշե Պետրոսյան-երգահան, երաժիշտ
Ռուբեն Կարապետյան-պատմական գիտությունների դոկտոր, ՀՀ դեսպան
Վարդան Խաչատրյան-պատմաբան, ԵՊՀ դասախոս
Արեգ Նազարյան-«Ոստան Հայոց» ռոք խմբի հիմնադիր, «Կիլիկիա» նավի նավապետի ավագ օգնական

Արթուր Սարգսյան- Հաց բերող»։