Աշխարհ

23.01.2017 11:46


Մեկնարկում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը

Մեկնարկում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը

Ստրասբուրգում այսօր մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խոհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը։ Այն կավարտվի հունվարի 27-ին։

Ձմեռային նստաշրջանի օրակարգում ընդգրկված է ԵԽԽՎ նախագահի և փոխնախագահների ընտրությունը, կհաստատվեն պատվիրակությունների կազմերը։ Ելույթ կունենան Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը, Ռումինիայի նախագահ Կլաուս Իոհաննիսը, Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը։

Օրակարգում նաև ընդգրկված է «Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու ԶԼՄ-ների ազատությունը Եվրոպայում» զեկույցի նախագծի քննարկումը. զեկուցողը ուկրաինացի պատգամավոր Վոլոդիմիր Արիևն է։ Քննարկումներ կլինեն Ուկրաինայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության, Գազայում մարդասիրական ճգնաժամի, Լիբանանում իրավիճակի և տարածաշրջանային կայունության ու Եվրոպական անվտանգության մարտահրավերների մասին։

Առաջարկվել է հրատապ քննարկում անցկացնել Թուրքիայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի քաղաքացիական ակտիվիստների մի խումբ նամակով դիմել էր Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ)՝ կոչ անելով անհապաղ վտարել Ադրբեջանի պատվիրակության երկու անդամների, որոնք մեղադրվում են ԵԽԽՎ-ի անդամներին կաշառք տալու մեջ, ինչպես նաև Ադրբեջանի ամբողջ պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը