Մեկնաբանություն

22.01.2017 15:00


Հակասահմանադրական ական՝ ընտրության տակ

Հակասահմանադրական ական՝ ընտրության տակ

Ապրիլի 2-ին ԱԺ ընտրությունների օր նշանակելու մասին Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագիրը հակասահմանադրական է:

Ինչպես ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության իրավաբանների խումբն է հիմնավորել, ընտրություններն այդ օրը չեն կարող կայանալ և պետք է տեղափոխվեն ապրիլի 20-ից հետո:

Թեմայի վերաբերյալ մասնագիտական պարզաբանումներ է ներկայացրել ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ և ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը:

Կուսակցության մամլո խոսնակ Արեգնազ Մանուկյանն էլ համոզմունք է հայտնել, որ հարցը պետք է դառնա հանրային ու քաղաքական քննարկման առարկա: Նա նաև նշել է, որ ապրիլի 2-ին ընտրության օր նշանակելը իրավականից զատ նաև այլ մեկնաբանությունների ու գնահատականների տեղիք է տալիս նախորդ տարվա ապրիլի 2–ին սկիզբ առած քառօրյա պատերազմի համատեքստում։

Շատ կարևոր է, որ քաղաքական դաշտում արձագանքեն ՀԱՄԱԽՄԲՄԱՆ այս մոտեցումներին ու հստակ դիրքորոշում արտահայտեն: Իշխանական թևից որոշակի կցկտուր մեկնաբանություններ կան, բայց դրանք, բնականաբար, համոզիչ չեն և չեն կարող լինել:

Չի կարելի «էս գլխից» հակասահմանադրական հիմքեր դնել սահմանադրորեն ամրագրված ամենակարևորագույն քաղաքական գործընթացի՝ ընտրությունների տակ։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը