Հող տալու լուրերի մասին խոսակցությունները Սերժ Սարգսյանն «ախմախություն» է որակել
Առանց ԼՂՀ կարգավիճակի Ադրբեջանին հողեր հանձնելու մասին խոսակցությունները Սերժ Սարգսյանն «ախմախություն» է որակել: Զորացրված զինծառայողների հետ հանդիպման ժամանակ նա ընդգծել է, որ ամենակարևորը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշումն է, որը հնարավորություն է տալու Ղարաբաղի բնակչությանը հավերժ ապրել իր հողի վրա:
«Իսկ թե ով է պատրաստվում հող տալ, որ հողի մասին է խոսքը, ինչի դիմաց, դրանք երկրորդական խոսակցություններ են: Մի հավատացեք նման խոսակցությունների»,-ասել է Սարգսյանը:
Դիմելով հարցը տված երիտասարդին՝ նա ասել է. «Հետո ես ո՞նց պետք է քո աչքերին նայեմ: Չե՞ս ասելու՝ «ես գնացել եմ, այդ հողը պաշտպանել եմ, իմ ընկերները զոհվել են, իսկ դուք հենց այնպես, ուղղակի վերցնում, ետ եք տալիս»:

7or.am