Աշխարհ

21.01.2017 10:50


Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել սահմանադրական փոփոխությունների փաթեթին

Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել սահմանադրական փոփոխությունների փաթեթին

Թուրքիայի խորհրդարանի 339 պատգամավոր կողմ է քվեարկել 18 հոդվածից կազմված սահմանադրական փոփոխությունների փաթեթին, որը նախատեսում է անցում կառավարման նախագահական համակարգին։

«Շնորհակալ եմ պատգամավորներին արված աշխատանքի համար, այժմ խոսքը ժողովրդինն է»,- ասել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։

Ակնկալվում է, որ առաջիկա օրերին օրենքը կստորագրի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որից հետո այն կդրվի հանրաքվեի։

Հնարաքվեն նախատեսվում է անցկացնել պաշտոնաթերթում օրենքի տեքստի հրապարակումից 60 օր հետո։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը