Քաղաքական

20.01.2017 17:48


Վիկտոր Դալլաքյան. «Սեյրան Օհանյանն է մեր նախընտրական դաշինքի վարչապետի թեկնածուն»

Վիկտոր Դալլաքյան. «Սեյրան Օհանյանն է մեր նախընտրական դաշինքի վարչապետի թեկնածուն»

«Երրորդ հանրապետություն», «Համախմբում» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների նախընտրական դաշինքի վարչապետի թեկնածուն Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն է:

Այս մասին Armday.am-ի հարցին ի պատասխան այսօր՝ հունվարի 20-ին, հայտարարեց «Երրորդ հանրապետություն» կուսակցության ղեկավար Վիկտոր Դալլաքյանը:

«Ես կարծում եմ, որ հարցը մենք պետք է քննարկենք, բայց նախկանան քննարկումների արդյունքում կարող եմ Ձեր հարցին պատասխանել, որ այո՛, նախընտարական դաշինքի վարչապետի թեկնածուն կլինի Սեյրան Օհանյանը»,-ասաց Դալլաքյանը:

Հարցին, թե ի՞նչ փուլում են Սեյրան Օհանյանի հետ քննարկումները, ե՞րբ կհայտարարվի համագործակցության ձևաչափի մասին և արդյոք նա է գլխավորելու դաշինքի ցուցակը՝ մնալով անկուսակցական, Դալլաքյանն արձագանեց. ««Երրորդ հանրապետություն», «Համախմբում» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունները ստորագրել են համապատասխան համաձայնագիր և մենք ունենք որոշակի պայմանավորվածություններ, որ անկուսակցական, Արցախի հերոս, մեր երկրի մեծ ներդրում ունեցած Սեյրան Օհանյանը ն գլխվարի այդ նախընտրական դաշինքը»:

Այս խորագրի վերջին նյութերը