Կարծիք

20.01.2017 16:30


Քաղաքական որոշում է կայացվել

Քաղաքական որոշում է կայացվել

Շատ հետաքրքիր է, չէ՞. երկրի համար կարևոր նշանակություն ունեցող սահմանադրական գործընթացն իրականացվում է երկրի մայր փաստաթղթի՝ Սահմանադրության դրույթների խախտմամբ և անտեսմամբ:

Իշխանության համար վերարտադրման ձգտումն այնքան է մեծացել, որ Ընտրական օրենսգրքի դրույթները կարող են չհամապատասխանել Սահմանադրությանը:

Մուկուչյանը պատասխանում է Էլինար Վարդանյանի այն հարցադրմանը, որ ապրիլի 2-ին ընտրություն նշանակելը հակասահմանադրական է, ու լսեք՝ ինչ է ասում: Քաղաքական որոշում է կայացվել ընտություններն այդ օրը նշանակելու համար: Դե, Սահմանադրությունը՝ հեչ, ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի հիշատակը՝ հեչ, քաղաքական որոշում է կայացվել. դա՛ է այս իշխանության գերագույն արժեքը: Տեսեք՝ սերժական թևն ինչն է առաջնային համարում: Փաստորեն, Սերժի քաղաքական կամքն ու որոշումը թքած ունի թե՛ օրենքի, թե՛ մարդկային արժեքների, հարաբերությունների վրա:

Զոռբայությամբ ընտրություններ եք ուզում, ասա վերջը լավ լինի:

Վահան Սարգիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը