Քաղաքական

20.01.2017 14:16


Ընտրական օրենսգիրքը չի կարող գերակա լինել Սահմանադրության անցումային դրույթներից

Ընտրական օրենսգիրքը չի կարող գերակա լինել Սահմանադրության անցումային դրույթներից

ԱԺ ընտրություններն ապրիլի 2-ին նշանակելու հակասահմանադրական լինելու վերաբերյալ իմ գրառմանն արձագանքելով՝ որպես հակափաստարկ ներկայացվել է ընտրական օրենսգրքով առաջնորդվելու հանգամանքը:
Մեկ անգամ ևս ուզում եմ շեշտել, որ ընտրական օրենսգրքում հաշվի չեն առնվել Սահմանադրության անցումային դրույթները, համաձայն որի, առաջիկա խորհրդարանական ընտրությունները պետք է նշանակվեին առաջնորդվելով ոչ թե ընտրական օրենսգրքով, այլ Սահմանադրության անցումային դրույթներով: Սահմանադրությունը Ընտրական օրենսգրքով նախատեսված ԱԺ հերթական ընտրություններ նշանակելու ժամկետները ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը: Ընտրական օրենսգիրքը չի կարող գերակա լինել Սահմանադրության անցումային դրույթներից:
Հետևաբար, Ազգայն ժողովի առաջիկա ընտրությունները կարող էին նշանակվել ոչ թե հաջորդ գումարման նստաշրջանի բացման օրվանից վաթսուն օր առաջ, այլ ամենաշուտը քառասուն օր առաջ:
Ես հայտնել եմ իմ մտահոգությունը՝ ակնկալելով, որ կբերվեն իրավական հիմնավոր հակափաստարկներ: Առայժմ ներկայացված արձագանքներում այդպիսի հիմքեր չեն բերվել: Խնդիրը մնում է բաց:

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը