Լրահոս

20.01.2017 12:31


Էլինար Վարդանյան. «Պայքարն ընդդիմադիր և իշխանական բևեռների միջև է» (տեսանյութ)

Էլինար Վարդանյան. «Պայքարն ընդդիմադիր և իշխանական բևեռների միջև է» (տեսանյութ)

ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ, ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարի տաղավարում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին և առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

Նա, մասնավորապես, ասել է, որ պայքարը ոչ թե ընդդիմադիր բևեռների միջև է, այլ՝ ընդդիմադիր և իշխանական բևեռների։

«Այս պահին կան քննարկումներ համագործակցության վերաբերյալ և, իմ կարծիքով, լինելու են նաև նոր հայտարարություններ։ Դաշինքին միացել են նաև մի շարք հասարակական կազմակերպություններ, հետևաբաև այն ունի ընդլայնվելու միտում»,–ասել է նա՝ նկատի ունենալով, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ, «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների դաշինքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը