Կարծիք

20.01.2017 11:55


Վրաստանի նախագահը երբեք չդժգոհեց, երբ իր աչքի առաջ Աջարիան թուրքացվում է

Վրաստանի նախագահը երբեք չդժգոհեց, երբ իր աչքի առաջ Աջարիան թուրքացվում է

Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլին դժգոհություն է հայտնել ռուս-վրացական գազային համաձայնագրից, նշելով, որ այն հակասում է Վրաստանի ազգային շահերին։ Միգուցե Վրաստանի ազգային շահերի՞ց է բխում ադրբեջանական «Սոկար» նավթային ընկերությունից անպայման ահռելի կախվածություն ունենալը։ Վրաստանի նախագահը երբեք չդժգոհեց, երբ իր աչքի առաջ Աջարիան թուրքացվում է, երբ թուրք ներդրողները Աջարիայի ափերը դարձնում են սեքս-կուրորտ, երբ Ադրբեջանի պատմության դասագրքերում Թբիլիսին ներկայացվում է որպես ադրբեջանական քաղաք։ Մարգվելաշվլին չբողոքեց, երբ ժամանակին Դավիթողլուն հայտատարեց, թե Աջարիան վաղ թե ուշ միանալու է Թուքիային։ Մարգվելաշվիլին լռեց նաև, երբ Էրդողանը Ռիզեի համալսարանում խոսեց «թուրքական աշխարհի» սահմանների մասին, հիշատակելով Կիպրոսը, Վառնան, Մոսուլը, Սալոնիկը, նաև Բաթումը։ Բողոքի ալիք բարձրացավ Հունաստանում, այդ թվում Հունաստանի վրացական համայնքի կողմից, իսկ Վրաստանից ծպտուն չլսվեց։ Մի՞թե սրանք չեն վնասում Վրաստանի ազգային շահերին․․․

Արտյուշ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը