«Բարեփոխված» Ընտրական օրենսգրքից, կարծես թե, միայն գլուխ է հանում իշխող ուժը, որն, ըստ էության, այնպիսի «կոսմետիկ փայլով» է պատել այդ օրենսգիրքը, որում խնամքով թաքցվել են վտանգավոր հոդվածները: Վտանգավոր՝ ընտրական գործընթացին մասնակից այլ ուժերի ու դաշինքների համար, իսկ ՀՀԿ-ի համար՝ շահեկան:
Նման ԸՕ-ի գոյությունն արդեն իսկ կասկածի տակ է դնում ընտրությունների արդյունքները: Այսօր ոչ ոք չի հավատում «անբիծ» ընտրություններ անցկացնելու մասին ՀՀԿ ղեկավարի տված խոստմանը: Ի դեպ, նույն ՀՀԿ-ն էլ չի հավատում: Ոչ ոք Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը լուրջ չի ընդունում:
«Սիվիլնեթին» տված հարցազրույցում «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը համոզմունք է հայտնել՝ ասելով, որ եթե հնարավորություն տրվի, իշխանությունները հերթական անգամ կեղծելու են ընտրությունները: Եվ դա այդպես է: Ապրիլի 2-ին նշանակված (այս օրվա ընտրությունն էլ հակասում է Սահմանադրությանը) խորհրդարանական ընտրությունների՝ ազատ, արդար անցկացմանը հավատացող չկա: Ինչ-խոսք, հնարավոր ընտրակեղծիքների, ընտրակաշառքների բաժանման, կրկնակի քվեարկությունների, ընտրախախտումների դեմ պետք է պայքարել համախմբված, համակարգված ձևով:
Ընտրական գործընթացն աղտոտելուն պատրաստ իշխանության դեմ պետք է աշխատել աչալրջորեն ու փորձել վերահսկել քվեարկության ողջ ընթացքը: Ինչի մասին նույնպես խոսեց Օսկանյանը նշված հարցազրույցում: Իսկապես, ուրիշ ճանապարհ չկա, քան ընտրություններին մասնակից ուժերի, հանրության, ընտրողների կողմից նախաձեռնվող լուրջ վերահսկողությունը: Եվ լավ է, որ Սփյուռքն էլ է արդեն գիտակցում, որ առանց լեգիտիմ իշխանություն ունենալու՝ ոչ մի զարգացում չենք կարող արձանագրել ներքին և արտաքին քաղաքական ոլորտներում:
«Մենք լուրջ հայտ ենք ներկայացնում իշխանություն վերցնելու»,- ասում է Վարդան Օսկանյանը՝ նկատի ունենալով «Համախմբում», «Երրորդ հանրապետություն», Հայաստանի դեմոկրատական կուսակցությունների նախընտրական դաշինքը, որն արդեն ընդարձակվում է:
Շատ կարևոր է, երբ դաշինքը հենց այդպիսի հայտով է մտնում ընտրապայքար: Երբ քո դիմաց ակնհայտորեն վերարտադրվելու մտադրություն ունեցող իշխանություն է, որն անգամ Սահմանադրությունը փոխեց, որպեսզի ցմահ իշխելու շանս ունենա, այս պարագայում արդեն գաղափարների մրցակցությունը մղվում է հետին պլան:
Եթե ՀՀԿ-ի և նրա ղեկավարի միակ «գաղափարը» վերարտադրվելն է, ապա նրա քաղաքական մրցակիցներն էլ պետք է առաջնորդվեն իշխանությունը վերցնելու «գաղափարով»: Մանավանդ, երբ գործ ունենք բոլոր առումներով ձախողված իշխանության հետ, որը վաղուց սպառել է իրեն և այլևս անելիք չունի:
Թույլ չտալ վերարտադրությունը

Կիմա Եղիազարյան