Աշխարհ

19.01.2017 17:20


Ռուսաստանն ԱՄՆ–ին հրավիրել է Սիրիայի հարցով Աստանայի բանակցություններին

Ռուսաստանն ԱՄՆ–ին հրավիրել է Սիրիայի հարցով Աստանայի բանակցություններին

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանն ԱՄՆ–ին հրավիրել է մասնակցել Աստանայում Սիրիայի հարցով կայանալիք բանակցություններին։ Այս մասին փոխանցում է ТАСС–ը։

«Արդեն հրավիրել ենք»,– ասել է Լավրովը՝ ի պատասխան հարցին՝ ինչ պայմանով Ռուսաստանն ԱՄՆ–ին կհրավիրի բանակցություններին։

Աստանայում սիրիական խնդրի կարգավորման հարցով միջազգային հանդիպումը նախատեսված է հունվարի 23-ին։

Ավելի վաղ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը հայտարարել էր, որ կդիտարկի հրավերը, եթե պաշտոնապես այն ստանա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը