Բաքուն նոր զինատեսակների մատակարարման հարցով բանակցում է Մոսկվայի հետ
Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին մասնակցող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԻԱ «Նովոստիին» հայտնել է, որ Բաքուն նոր զինատեսակների մատակարարման հարցով բանակցություններ է վարում Մոսկվայի հետ։
«Այո՛, մենք բանակցություններ ենք վարում նոր գնումների վերաբերյալ: Դուք ավելի լավ գիտեք, թե որքան զարգացած է ռուսական ռազմական արդյունաբերությունը: Մենք հիմնականում հետաքրքրված ենք ամենաժամանակակից պաշտպանական սպառազինությամբ: Դա վերաբերում է թե՛ ուղղաթիռներին, թե՛ պաշտպանական համակարգերին»,-նշել է Ալիևը՝ հավելելով, որ դա չդադարող գործընթաց է։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի և ՌԴ միջև նոր պայմանագրերի հեռանկարները ռազմական ոլորտում «լավն են»:
Ալիևը հիշեցրել է՝ շուրջ 5 մլրդ դոլարի գործարքներ են կնքվել, որոնց մեծ մասը կյանքի է կոչվել։

7or.am