Աշխարհ

19.01.2017 13:30


Ճապոնիայում ինքնաթիռը խրվել մնացել է ձյան շերտում

Ճապոնիայում ինքնաթիռը խրվել մնացել է ձյան շերտում

«An All Nippon Airways» ավիաընկերության ուղևորատար «Bombardier DHC-8» օդանավը վայրէջքի ժամանակ սրընթաց անցել է Տիտոսի թռիչքուղով՝ ճապոնական Հոքքայդո պրեֆեկտուրայում, ինչից հետո խրվել մնացել է ձյան շերտում։ Այս մասին գրում է «Mainichi»–ն։

Պարբերականի տվյալներով՝ 25 ուղևորից ու անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել։ Օդանավը մեկնել էր Ակիտայի Հոնսյու կղզուց։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը