Աշխարհ

19.01.2017 12:49


«New York Times»-ի թղթակցին արգելվել է մուտք գործել Թուրքիա

«New York Times»-ի թղթակցին արգելվել է մուտք գործել Թուրքիա

Ամերիկյան «New York Times» թերթի թղթակցին չի թույլատրվել մուտք գործել Թուրքիա: Այս մասին հայտնում է «ermenihaber.am»–ը՝ «BBC Türkçe»-ին հղումով։

Լոնդոնից Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայան ժամանած ամերիկացի լրագրող Ռոդ Նորդլանդին, առանց որևէ մեկնաբանության, արգելել են անցնել մաքսային կետից:

«Նորդլանդի՝ Թուրքիա մուտքի արգելքը կառավարության՝ տեղական և օտար մամուլի նկատմամբ հետզհետե սաստկացող ճնշումների մի մասն է», - գրում է թերթը:

Օդանավակայանում ինքնաթիռից իջնելուց հետո ոստիկանությունը Նորդլանդին տեղեկացրել է, որ նա ներառված է Ներքին գործերի նախարարության ցուցակում: Լրագրողը հարկադրված է եղել Լոնդոնի մոտակա թռիչքով հեռանալ Թուրքիայից:

Թերթի խմբագիր Դեան Բաքուեթը Թուրքիայի այս քայլը բնութագրել է որպես «անարդար» և «մամուլի ազատությունը ոտնահարող»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը