Կարծիք

19.01.2017 12:45


Լայն համախմբման գործընթացը շարունակվում է

Լայն համախմբման գործընթացը շարունակվում է

«Համախմբում», «Երրորդ հանրապետություն» և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունները հայտարարեցին խորհրդարանական ընտրություններին միասնական դաշինքով մասնակցելու մասին, և երեկ դաշինքին միացավ նաև «Միացյալ հայեր» հասարակական կազմակերպությունը։

Փաստորեն, հասարակական լայն համախմբման մեկնարկը տրվել է, և գործընթացը շարունակվում է։ Սա շատ ողջունելի է, և հենց այսպիսի ձևաչափը կարող է հասարականության հաղթանակի գրավականը դառնալ։ Պառակտված ու տրոհված ընդդիմությունն էր իշխանության վերարտադրության հաղթաթուղթը, և այսօր արդեն կարող ենք փաստել, որ նախադրյալներ են ստեղծվում երկրում անցնցում իշխանափոխության համար։

Հուսով եմ, որ շուտով նաև քաղաքական ու հասարակական այլ ուժեր ևս կմիանան դաշինքին և միասնաբար կկարողանան իրականացնել հասարակական պահանջը։ Հասարակությունն էլ այս գործում կարևոր անելիք ունի՝ գնալ ընտրությունների և տեր կանգնել իրենց սահմանադրական իրավունքին:

Մենք պետք է ապացուցենք, որ իսկապես մենք ենք մեր երկրի տերը և կարող ենք փոխել այն աշխատողներին, որոնք լավ չեն աշխատում։ Միայն այսպես կարող ենք ազատվել երկիրը գերի վերցրած իշխանությունից և ապրել ազատ ու արժանապատիվ։

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը