ՀՀԿ-ականները շարունակում են մեջ-մեջ անել Հայաստանը և պաշտոնների տեղավորել իրենց հարազատներին։ Նայում ես ու զարմանում նման հետամնացության վրա։ Քաղաքական դիրքն ու պաշտոնը վերածել են բիզնեսի։ Օրը մեջ լսում ենք, որ ինչ-որ մի հանրապետական իր զավակի կամ այլ բարեկամի համար փորձում է մի յուղոտ պաշտոն կպցնել։ Գալուստը որդուն Ազգային ժողով է տանում, հիմա էլ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն է փորձում որդուն դարձնել Առևտրի համաշխարհային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։
Մնում է՝ Սահմանադրության մեջ ամրագրեն ՀՀԿ-ի բացառիկ դերն ու նշանակությունը Հայաստանի կյանքում։ Սրանք դեռ Սովետական Միությունում են ապրում ու մեզ էլ են փորձում հետ տանել։ Նորմալ երկրներում իրավապահ մարմինները պետք է նման հարցերով զբաղվեին։ Եվրոպայում և ԱՄՆ-ում այդպես էլ արվում է. եթե նույնիսկ մարդն իրոք բավարարում է պաշտոնից բխող պահանջներին, նա դեռ պետք է ապացուցի, որ արժանի է այդ պաշտոնին, այլ ոչ թե այն ստանում է պաշտոնավոր հարազատի շնորհիվ։
Սա իրականում մեծ խնդիր է Հայաստանի համար։ Տանում եսիմ՝ ում նշանակում են պատասխանատու պաշտոնի, ինչ է թե եսիմ՝ ում բարեկամն է, հետո էլ պետությունն է տուժում։ Նույն այդ Հերմինե Նաղդալյանի խայտառակ պահվածքը ԵԽԽՎ-ում՝ ձեզ օրինակ։
Դեռ Սովետական Միությունում են ապրում

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից