Աշխարհ

19.01.2017 12:21


Դանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ բանաձև կքննարկվի

Դանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ բանաձև կքննարկվի

Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում այսօր՝ հունվարի 19–ին, Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ բանաձև կքննարկվի:

Բանաձևը խորհրդարանի օրակարգ է բերվել «Enhedslisten», «Liberal Alliance» և «Alternativet» կուսակցությունների կողմից՝ Դանիայի հայ համայնքի ջանքերով:

«Milliyet»–ի փոխանցմամբ՝ Դանիայի թուրքական կազմակերպությունները լայնամասշտաբ արշավ են սկսել այս նախաձեռնությունը տապալելու նպատակով:

Նշվում է, որ Դանիայի խորհրդարանի պատգամավորներին ու լրատվամիջոցներին նամակներ են ուղարկվում՝ փորձելով ներկայացնել, թե, իբր, ոչ թե թուրքերն են կոտորել հայերին, այլ հակառակը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը