Աշխարհ

19.01.2017 12:10


Ձյան տակ թաղված իտալական հյուրանոցում 30 մարդ է զոհվել

Ձյան տակ թաղված իտալական հյուրանոցում 30 մարդ է զոհվել

Իտալիայի Պեսկարա շրջանի «Ռիջոպիանո» հյուրանոցում, որը նախօրեին ծածկել էր ձնահոսքը, 30 զոհվածի մարմին է հայտնաբերվել։ Նրանց թվում նաև երեխաներ կան։ Այս մասին հայտնում է «Reuters»–ը։

Փրկարարները դժվարությամբ են հասել աղետի վայր։

«Ռիջոպիանոն» ծածկած ձյան հոծ շերտերը նախօրեին Աբրուցցոյի լեռնային զանգվածում՝ Գրան–Սասսո–դ՛Իտալիայում արձանագրված ստորգետնյա ցնցումների հետևանք են եղել։

Հիշեցնենք՝ նախօրեին Իտալիայի կենտրոնում մեկ ժամվա ընթացքում երեք երկրաշարժ էր տեղի ունեցել՝ 5,3–5,7 մագնիտուդ ուժգնությամբ։ Ցնցումները զգացվել էին Հռոմում, Լացիո, Մարկե, Աբրուցցո մարզերում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը