Մեծ ու ազդեցիկ միավորմամբ ենք գնալու ընտրությունների
Ներքաղաքական դաշտում այլևս ձևավորվեց մի մեծ, հակաիշխանական միավորված ուժ, որի հետ առաջիկայում մեծ հույսեր ու սպասումներ պետք է կապել:
Մի կողմից ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցությունը, «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը և Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը համատեղ հայտարարեցին, որ ԱԺ ընտրություններին մասնակցելու են դաշինքով, Օհանյան-Օսկանյան հանդիպում-քննարկում տեղի ունեցավ, մյուս կողմից Գագիկ Ծառուկյանը երկար լռությունից հետո նույնպես խոսեց՝ մասնակցելու է առաջիկա ընտրություններին և համագործակցելու, դաշինքով հանդես գալու կոչ արեց: Կարելի է ասել՝ սարերի հետևում չէ մեծ ու համախմբված ուժերով ընտրություններին մասնակցելու այսքան կարևոր և սպասված քայլը:
Բայց այսքանը դեռ քիչ է՝ պայքարելու մի ռեժիմի դեմ, որն իր սեփականությունն է համարում ամբողջ պետական ռեսուրսները, մի ուժի, որի ձեռքի տակ են աշխատում ընտրակեղծարար «մեքենաները», թաղային «խուժանները», ամբողջ պետական լծակները ծառայեցնելու են իրենց վերարտադրման «հմայքը» չկորցնելուն:
Ես մեծ հույս ունեմ, որ հակաիշխանական ուժերի միջև դաշինք կազմելու այս քայլը վիրուսի պես կտարածվի, և տարբեր տիպի քաղաքական ուժեր, հասարակական միավորումներ և ազդեցիկ անհատներ կմիանան այս դաշինքին:
Հույս ունեմ, որ առաջիկայում հենց այդ մեծ ու ազդեցիկ միավորմամբ ենք գնալու ընտրությունների, ու որ այս անգամ իշխանությունն այս ուժերի մեջ չի կոտրի հաղթելու ոգին ու ձգտումը, ես հույս ունեմ, որ հաշվի չենք առնելու անձերի միավորումը. գնալու ենք գաղափարական պայքարի՝ «Առա՛ջ՝ ընդդեմ հանրապետական իշխանության»:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից