Էլինար Վարդանյան. «Մեզ մոտ հավաքված են Հայաստանի շահերն անձնականից վեր դասող մարդիկ»
hraparak.am–ի հարցազրույցը «Համախմբում» կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ
-Տիկին Վարդանյան, երեկ հայտարարվեց, որ «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցություններն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են դաշինքով։ Ի՞նչ սկզբունքով է ձեւավորվել դաշինքը, այդքան գաղափարական տարբերություններ ունեցող մարդիկ եւ ուժեր ինչպե՞ս կարող են հայտնվել մի դաշինքի մեջ, Վարդան Օսկանյանն արեւմտամետ արժեհամակարգի հետեւորդ է, Արամ Սարգսյանը՝ հայտնի ռուսամետ եւ այլն։
-«Համախմբումը», վստահ եմ՝ նաեւ «Երրորդ հանրապետություն» եւ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունները ոչ թե արեւմտամետ կամ ռուսամետ, այլ հայաստանակենտրոն, հայաստանամետ ուժեր են: Ինչ վերաբերում է այս կամ այն հարցում տարբերվող մոտեցումներ ունենալուն, ապա մենք մեր ջանքերը մեկտեղել ենք Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները միասնական ջանքերով լուծելու համար եւ մի կողմ ենք դրել երկրորդական տարաձայնությունները: Այս պահին կարեւորը Հայաստանն այս իրավիճակից դուրս բերելն է, եւ մենք շարունակում ենք խորհրդակցություններն այլ ուժերի, անհատների, հասարակական կազմակերպությունների հետ՝ դաշինքն ընդլայնելու համար:
-Այդ դեպքում ի՞նչ պլատֆորմի վրա է կառուցվելու ձեր նախընտրական քարոզչությունը, դաշինքը, օրինակ, ի՞նչ է ասելու իր ընտրողներին՝ դեպի Արեւմո՞ւտք է տանում երկիրը, թե՞ Ռուսաստան։
-Կրկնում եմ՝ մենք մեր երկիրը տանելու ենք դեպի ժողովրդավարական Հայաստան, որտեղ օրենքի առաջ հավասար կլինեն բոլորը, անկախ դիրքից, պաշտոնից եւ սոցիալական վիճակից: Մեր ժողովուրդն արժանի է, որ ապրի արժանապատիվ կյանքով, ունենա արժանապատիվ աշխատանք եւ արժանապատիվ եկամուտ:
-Այդքան ամբիցիաներ ունեցող մարդ է հավաքվել դաշինքում, ցուցակի ձեւավորումն ինչպե՞ս է լինելու, որպեսզի դեռ չկազմավորված միավորումը չքանդվի։ «Ելք» դաշինքը, օրինակ, փակ-գաղտնի քվեարկության միջոցով ձեւավորեց իր ցուցակը, հնարավո՞ր է, որ դուք էլ նույն սկզբունքով ձեւավորեք, թե՞ ավանդական մեխանիզմն է գործելու, ասենք՝ մեկ-երկու հոգի նստելու են եւ կազմեն ցուցակը։
-Հավատացեք՝ ցուցակները մեզ մոտ ամենավերջին հարցն են: Դեռ այդ մասին չենք էլ խոսել եւ չենք էլ որոշել, թե ցուցակն ինչ սկզբունքով է ձեւավորվելու: Մեզ մոտ հավաքված են ոչ թե ամբիցիոզ, այլ Հայաստանի շահերն անձնականից վեր դասող մարդիկ: Հիմա մենք ոչ թե ցուցակների մասին քննարկումներ ենք անում, այլ աշխատում ենք այն ծրագրի վրա, որը ներկայացնելու ենք մեր ժողովրդին, եւ դա լինելու է այնպիսի ծրագիր, որը կոնկրետ եւ պարզ քայլերով երկիրը դուրս կբերի այս վիճակից:
-Ո՞վ է լինելու դաշինքի վարչապետի թեկնածուն։
-Դեռ շատ վաղ է այդ մասին խոսել: Այդ հարցին մենք կանդրադառնանք, երբ ձեւավորվելիս լինի համամասնական ընտրացուցակը:
-Քաղաքականություն վերադարձի մասին հայտարարեց նաեւ Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ լայն դաշինքով է մասնակցելու ընտրություններին, մամուլում գրվեց, որ հնարավոր է ձեր երկու դաշինքները միավորվեն։ Հնարավո՞ր եք համարում, եղե՞լ են քննարկումներ։
-Մենք մեր կուսակցության ստեղծման պահից շեշտել ենք, հայտարարել, որ բաց ենք համագործակցության եւ դաշինքների համար: Մենք պարբերաբար շեշտել ենք, որ բացի ՀՀԿ-ից ցանկացած այլ ուժի հետ պատրաստ ենք համագործակցության: Առայժմ՝ այսքանը:

Մանրամասները՝ hraparak.am–ում։