Կարծիք

19.01.2017 09:15


Պլատոն, Թուքիդիդես, Նիցշե և Հոբս ցիտողի առավել կարևոր մտքերը

Պլատոն, Թուքիդիդես, Նիցշե և Հոբս ցիտողի առավել կարևոր մտքերը

Մարդկության բոլոր չարիքների արմատը տգիտության մեջ է (c) Սերժ Սարգսյան, 18/01/2017

Դեռ 20-րդ դարասկզբին, երբ գերտերություններն ընկան, ինչպես Գրահամ Էլիսոնը կասեր` Թուքիդիդեսի ծուղակը, և սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը (c) Սերժ Սարգսյան, 31/03/2016

... ինչպես հայտնի մտավորականն էր ասում՝ եթե փորձությունը չի սպանում, ուրեմն ավելի ամրացնում է (c) Սերժ Սարգսյան, 29/07/2014

Այսօրվա ականները վաղը մեր զավակների գլխին փոթորիկ կբերեն, կդառնան «Bellum omnium contra omnes» կամ «բոլորի պատերազմը բոլորի դեմ (c) Սերժ Սարգսյան, 26/02/2013

Պլատոն, Թուքիդիդես, Նիցշե և Հոբս ցիտողի առավել կարևոր մտքերը՝ ստորև, առանց օրերի։

«Տղեդ որ արտագաղթել ա, ե՞ս եմ մեղավոր»։

«Տենց եք մտածում, որ խիյարը թարս է բուսնում»։

«Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես»։

«Ազգի կեսը կա՛մ երգում է, կա՛մ սերիալում է նկարահանվում։ Սերիալները նաեւ սոցիալական որոշակի հարցեր են լուծում։ Դրա մասին վկայում են դերասանների ունեցած ժամանակակից մեքենաները»։

«Շանսը ո՞րն ա. իմ շանսը 100-ից 90 խփեմ, 80 խփեմ, թե 60, էդ ա։ Ինչքան ուզես՝ էնքան խփենք»։

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը