Ապրիլի ընտրություններն են որոշելու մեր երկրի ապագան
Առաջիկայում մեր երկրում տեղի են ունենալու կարևորագույն ընտրություններ. կարելի է ասել, որ մեր երկրի առաջ կանգնած մարտահրավերն այժմ ԱԺ ընտրություններն են: Այս ընտրությունները կարևոր են թե՛ մեզ համար, թե՛ իշխանության. սա պայքար է հասարակության և իշխանության միջև: Այո՛, ընտրություններ, որոնք որոշելու են՝ մեր երկրի ապագան ինչ ուղով է գնալու:
Հիմա դաշինքներ կազմելու լուրջ գործընթացների վրա ցեխ շպրտող լրատվամիջոցներն ու անհատները, որոնք վխտում են «Ֆեյսբուքում», սկսել են իրենց ողջ տկարությամբ խոսել դաշինք կազմած ուժերի ներկայի, անցյալ ուղու մասին՝ մոռանալով, որ իրենց ուղին էլ սկսվել և շարունակվում է Բաղրամյան 26-ի դռներից: Իրենց թվում է՝ սևացնելով դաշինքով հանդես եկող ուժերին՝ մեզ համոզելու են, որ ՀՀԿ-ից լավը չկա: Իջե՛ք երկնքից, սիրելի՛ Բ26-ի մտքեր արտատպող հասարակություն. մարդիկ ցանկացած ուժի կընտրեն, բացի Սերժից ու իր թիմից:
Չնայած բազում վայրահաչումներին՝ դաշինքը, այնուամենայնիվ, տեղի է ունենում, և ես նորից եմ ուզում կրկնել, որ սա կռիվ չէ անձերի ու անցյալում իշխանության մաս կազմած-չկազմած քաղաքական ուժերի միջև, սա գաղափարական պատերազմ է՝ ընդդեմ այս իշխանության, որն իրեն ամենակարողն է համարում: Հիմա ի՞նչ անենք. բոլորն էլ ժամանակին համագործակցել են իշխանության հետ, հիմա դուրս են եկել, քանի որ հասկացել են՝ նրանց հետ աշխատել և երկրում դրական փոփոխության հասնել հնարավոր չի եղել: Եվ եթե նրանց չհետաքրքրեր մեր երկրի ապագան, թքած ունենային՝ ինչ կանի Սերժն այս երկրի ժողովրդի հետ, չէին մտնի այս կեղտոտ քաղաքական դաշտն ու իրենց համար հանգիստ կվայելեին իրենց կյանքը, ինչպես շատերն են պնդում, իրենց «դղյակներում»:
Չշեղվենք: Ասում են՝ ընդդիմություն չէ Օսկանյան-Օհանյան դաշինքը, բայց մտեք իշխանական լրավամիջոցների խուճապը տեսեք, խառնվել են իրար, էլ մարդ չմնաց, որոնց միջոցով մեզ փորձեն համոզել՝ դաշինքներից ոչինչ դուրս չի գա, էլ «քաղաքագետ» չմնաց, որոնց խոսեցնեն ու նույնը կրկնեն, «վերլուծաբանների» մասին էլ չեմ ասում։
Ինչ ասես՝ հիշել են՝ սկսած նրանից, թե իբր Սեյրան Օհանյանը դղյակներ ունի, թե իբր Ֆրանսիայից ճարտարապետ է կանչում, էլ չգիտեմ՝ ինչ ֆանտաստիկայի ժանրից դրվագներ են նկարագրում… Բա որ այդքան լավ գիտեիք այս ամենը, այն ժամանակ, երբ նա իշխանության էր, ինչո՞ւ դրա մասին չէիք լուսաբանում, թե՞ հիմա դուրս է եկել իշխանության դեմ, հոգեվարքի մեջ եք հայտնվել, տեսնում եք՝ թիմ է հավաքում իշխանությանը հակառակ ուժ լինելու և իր կարևորագույն ծրագրերն առաջ բերելու համար, սկսել եք 7 պորտ այն կողմ ուսումնասիրել Օհանյանին:
Մի խոսքով, եկեք մի բան չմոռանանք՝ մենք ունենք երկու ուժ՝ կա՛մ Սերժին ու իր թիմին ենք ընտրում, կա՛մ Օհանյանին ու իր թիմին: Այլ տարբերակ չկա. նրանք դեմ են այս իշխանությանը, դեմ են, որ հանրապետականները շարունակեն իրենց անսահման ախորժակը բավարարել, թերևս ներսում եղած տարիներին տեսել են նրանց չաշխատանքի ողջ «հմայքն» ու «ճոխությունը»:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից