Լրահոս

08.01.2010 16:06

Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարները քննարկել են ղարաբաղյան հիմնահարցը

Հունվարի 7-ին մեկօրյա պաշտոնական այցով Թուրքիա էր ժամանել Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելը։ Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ Գերմանիայի և Թուրքիայի արտգործնախարարները բացի մի շարք հարցերից, քննարկել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ «Տարածաշրջանի զարգացման հարցերը, Աֆղանստանը, Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատումը, Իրանի միջուկային ծրագիրը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձերը, ղարաբաղյան հիմնահարցը եղել են մեր հանդիպման օրակարգում»,-ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։

Ըստ «Trend.az»-ի

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։