«Օրենքի ուժ» հասարակական կազմակերպությունը 2010թ. սեպտեմբերից մինչև 2010 թվականի հոկտեմբեր իրականացրել է հետազոտություններ սոցհարցման եղանակով, նպատակ ունենալով պարզել մարզային բնակչության քաղաքական ակտիվությունն ու քաղաքական նախասիրությունները: Հարցում իրականացնողները վստահ են, որ դրանք կնպաստեն նաև մարզային բնակչության շրջանում քաղաքացիական հասարակության կայացմանը:
Ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել հետաքրքիր, ֆենոմենալ երևույթ. թիվ 19 ընտրատարածքում անցկացված հարցումների արդյունքներով պարզվել է, որ այդ տարածքում գրանցված ընտրելու իրավունք ունեցողների 42%-ը ընդհանրապես տեղյակ չէ, թե որ պատգամավորն է իրենց ընտրատարածքը ներկայացնում ԱԺ-ում: Սակայն ամենահետաքրքիրը կայանում է նրանում, որ Էջմիածին քաղաքի և մերձակա գյուղերի բնակիչների 32%-ը համոզված է, որ իրենց տարածքից պատգամավոր է ընտրվել Հակոբ Հակոբյանը, որն արդեն 3 տարի է, ինչ պատգամավոր չէ:
Հարցման արդյունքում պարզվել է նաև, որ ընտրելու իրավունք ունեցողների 72%-ն անպայման մասնակցելու է 2012թ. ընտրություններին: 43%-ը համոզված է, որ իր ձայնը որոշիչ չէ, 58%-ը պատրաստակամություն է հայտնել մասնակցել հետընտրական պրոցեսներին, եթե տեղի ունենա ձայների կեղծում: 79%-ը դժգոհ է մարզում իրականացվող քաղաքականությունից, 54%-ը կարծում է իրավիճակը կշտկվի համակարգային փոփոխությունների արդյունքում:
Ընտրողը չի՞ ճանաչում իր պատգամավորին