Աշխարհ

18.01.2017 11:20


Կրասնոյարսկի դիահերձարանից տարեց կնոջ դի է անհետացել

Կրասնոյարսկի դիահերձարանից տարեց կնոջ դի է անհետացել

ՌԴ Կրասնոյարսկում դիահերձարանից անհետացել է տարեց կնոջ դի։ Ինչպես հայտնել են Կրասնոյարսկի մարզի ՌԴ ՔԿ գլխավոր քննչական վարչությունում, անցյալ տարվա դեկտեմբերի 6–ին տեղի Դատաբժշկական փորձաքննության բյուրոյի դիակների փորձաքննության բաժինն ընդունել է 88–ամյա կնոջ դի։

Հաջորդ օրը մարմինը ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության։ Այնուհետև սանիտարը մտցրել է այն սառը խցիկը, որը տեղակայված է դիահերձարանի ցոկոլային հարկում։ Այս մասին հայտնում է «Интерфакс»–ը։

Դեկտեմբերի 12–ին դիահերձարանի ընդունարան է դիմել մահացած կնոջ բարեկամուհին։ Նա ցանկացել է վերցնել մարմինը, սակայն հաստատության աշխատակիցները չեն կարողացել հանձնել այն տիրոջը։ Դիակը անհետացած է եղել դիահերձարանից։ Կատարվածի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ «Անփութություն» հոդվածով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը