ԱՄՆ–ի բնակչության ավելի քան 50%–ը հավատում է ՌԴ–ի իրականացրած «կիբերհարձակումներին»
Համաձայն NBC հեռուստաընկերության և «The Wall Street Journal» թերթի համատեղ անցկացրած հարցման արդյունքների՝ ԱՄՆ–ի բնակչության մեծամասնությունը հավատում է, որ Ռուսաստանը, իբր, հաքերային հարձակումներ է գործել երկրում ընթացող նախընտրական մրցավազքի ընթացքում։ Նշվում է, որ հարցվածների 51%–ը հավատում է, որ Ռուսաստանը միջամտել է ընտրություններին։ 36%–ն էլ չի հավատում այդ չհաստատված փաստերին։
Հետազոտության հեղինակների տվյալներով՝ հարցվածների 70%–ը, ով հավատում է Ռուսաստանի՝ ԱՄՆ ընտրություններին միջամտելուն, համարում է, որ հաքերային հարձակումներն ազդել են ստացված արդյունքների վրա, իսկ 26%–ը կարծում է, որ չեն ազդել։
Ընդ որում, ամերիկացիների 86%–ը, ով քվեարկել է միլիարդատեր Դոնալդ Թրամփի օգտին, չին հավատում, որ ընտրությունների հարցում արտաքին միջամտությունն ազդել է վերջինիս հաղթանակի վրա։
Հարցման արդյունքները ցույց են տվել նաև, որ հարցվածների 33%–ը համարում է, որ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հարաբերությունները «բավականաչափ ընկերական են», իսկ հարցվածների 34%–ը պատասխանել է ճիշտ հակառակը։

7or.am