Կարծիք

18.01.2017 09:19


Հայաստանի բյուջեն մի երկու տարում կարելի է քսանապատկել

Հայաստանի բյուջեն մի երկու տարում կարելի է քսանապատկել

Ուրեմն, Հայաստանի բյուջեն մի երկու տարում կարելի է քսանապատկել: Բանից պարզվում է՝ Ամերիկան իր 2.5 միլիոն բանտարկյալների վրա տարեկան ծախսում է 80 միլիարդ դոլար գումար: Թրամփին համոզում ենք՝ ախպե՛ր, արի դրա կեսը տո՛ւր մեզ, մենք կպահենք քո բանտարկյալներին: 40 միլիարդից 5 միլիարդը ծախսում ենք, Ամասիայի կողմերը մի հատ մեծ «Հանցավան» անունով քրեակատարողական հիմնարկ ենք կառուցում: Ու դառնում ենք տարեկան 40 միլիարդ բյուջե ունեցող կուկլա երկիր: Եթե չհամաձայնվի բոլոր բանտարկյալներին տալ, կարող ենք մեր հայ բանտարկյալներին ուզել, որոնք կազմում են մոտ 25 000, և դրա դիմաց առաջարկել մեզ տալ 500 միլիոն: 100 միլիոնը ծախսելով բանտարկյալների վրա՝ 400 միլիոնը կուղղենք գիտության, տնտեսության զարգացման, բանակի և այլ կարիքների վրա: Մեր Հայաստանի օդը ու ջուր խմելով՝ մեր հայրենակիցները կուղղվեն, քանի որ նրանց մեծ մասը նախկին հայաստանցիներ են և հանցավոր ուղին են բռնել կարոտից ու սթրեսից: Շահում է Ամերիկան, շահում են ամերիկահայերը, շահում է Հայաստանը:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը