Քաղաքական

17.01.2017 14:22


Վիկտոր Դալլաքյան. «Եթե հայ-ադրբեջանական հարաբերություններում վստահություն ձևավորվի, կնպաստի բանակցություններում վստահության մեծացմանը»

Վիկտոր Դալլաքյան. «Եթե հայ-ադրբեջանական հարաբերություններում վստահություն ձևավորվի, կնպաստի բանակցություններում վստահության մեծացմանը»

«ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը դիտարկում ենք որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում: Հայ-ադրբեջանական հարաբերութուններն ավելի լայն են, քան ԼՂ խնդիրը»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԼՂՀ հակամարտության կարգավորմանը՝ ասաց «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը:

«Ավելին՝ եթե հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ վստահության մթնոլորտ ձեւավորվի, դա կարող է նպաստել ԼՂ հիմնախնդրի բանակցություններում վստահության մեծացմանը»,-համոզմունք հայտնեց նա:

Թե այդ համատեքստում որքանով են ենթադրելի փոխզիջումները, Դալլաքյանի խոսքով. «Արցախը եւ Ադրբեջանն են հակամարտության կողմեր, ՀՀ-ն որեւէ խնդիր չունի այստեղ: Եթե Արցախի ժողովուրդն ընդունի որեւէ պայմանավորվածություն, միայն Արցախի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը»:

Մանրամասները՝ Aravot.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը