Կարծիք

17.01.2017 13:41


Ադրբեջանը սկսել է նախապատրաստել միջազգային հանրությանն ապակողմնորոշելու «օպերացիան»

Ադրբեջանը սկսել է նախապատրաստել միջազգային հանրությանն ապակողմնորոշելու «օպերացիան»

Մի քանի օր առաջ պաշտոնական Բաքվի կողմից ապատեղեկատվություն տարածվեց առ այն, թե, իբր, Թովուզի շրջանի ուղղությամբ հայկական կողմն օգտագործել է «ինքնաշեն գրոհային անօդաչու թռչող սարք», իսկ այսօր էլ շրջանառության մեջ դրեց նույն ուղղությամբ «ՇՄԵԼ» տիպի ռեակտիվ հրանետի կիրառման մասին հորինվածքը: Որ Ադրբեջանն այս կերպ, իր հետագա սադրիչ գործողությունները կյանքի կոչելու համար սկսել է նախապատրաստել միջազգային հանրությանն ապակողմնորոշելու «օպերացիան», դա ակնհայտ է: Սակայն թե որքանով արդեն ավանդական դարձած այս գործելաոճը հաջող արդյունք կունենա Բաքվի համար, ցույց կտա ժամանակը... Բայց, ամեն դեպքում, ժամանակից առաջ անցնելով՝ արժե մեր հավանական հակառակորդին հիշեցնել հետևյալը. աշխարհում գոյություն ունեն էակներ, որոնք, չունենալով մտածելու ունակություն, շատ հաճախ նախկինում կատարած սխալներից խուսափելու համար դիմում են սեփական բնազդի օգնությանը...

ԼՂՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը