Լավրով. «ԼՂ հակամարտությունը չի կարող կարգավորվել բռնի ուժով»
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը պետք է լինի առանց ուժի կիրառման և ԼՂ վերջնական կարգավիճակի հստակեցմամբ: ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Հիշատակելով հակամարտության հարցով ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդունած որոշումները՝ ռուս նախարարը նշել է.
«Սա ամրագրված է այն փաստաթղթերում, որոնք մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից` համանախագահների միջոցով, ամրագրված է բազմաթիվ հայտարարություններում, որոնք ընդունել են համանախագահ երկրների` ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահները, ինչպես նաև այն հայտարարություններում ու փաստաթղթերում, որոնք ընդունվել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կողմից: Վեճերի խաղաղ կարգավորումն արձանագրված է այնտեղ առանց երկիմաստության»։
ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը խիստ ահազանգող է համարել 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած արյունալի իրադարձությունները: Նրա խոսքով՝ Ռուսաստանը որոշիչ դեր է ունեցել այդ արյունահեղության դադարեցման հարցում:
«Մենք պայմանավորվել ենք Վիեննայում նախագահներ Սարգսյանի և Ալիևի հետ հանդիպման ժամանակ, այնուհետև ՌԴ նախագահ Պուտինը 2016 թվականի հունիսին նրանց հետ համաձայնության է եկել Պետերբուրգում այն մասին, որ հաշվի առնելով փոխադարձ մեղադրանքները՝ անհրաժեշտ է ստեղծել դեպքերի հետաքննման մեխանիզմ, ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը շփման գծում: Ցավոք, նման տարրական բաները՝ դեպքերի հետաքննումը և դիտորդների թվի ավելացումը, չեն կարող կյանքի կոչվել, քանի որ դեռևս չկա կոնսենսուս»,- հավելել է Լավորվը։

7or.am