Տնտեսական

17.01.2017 11:30


Օտարվել է նախարարության 11 ավտոմեքենա

Օտարվել է նախարարության 11 ավտոմեքենա

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված 11 ծառայողական մարդատար ավտոմեքենաները ՀՀ կառավարության որոշմամբ ետ են վերցվել և ամրագրվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` հետագայում սահմանված կարգով օտարելու նպատակով։
Նշված ավտոմեքենաները թեև շահագործվում էին և գտնվում սարքին վիճակում, սակայն նախարարությունն այդ առաջարկով հանդես էր եկել դրանց օգտագործումը նպատակահարմար չգտնելով։ Մեքենաները պահանջում էին վառելիքի, վերանորոգման և լրացուցիչ այլ ծախսեր։

ՀՀ առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը