Աշխարհ

17.01.2017 10:15


Մահմեդական իմամի կղզում հանգստանալուց հետո Կանադայի վարչապետի դեմ հետաքննություն է սկսվել

Մահմեդական իմամի կղզում հանգստանալուց հետո Կանադայի վարչապետի դեմ հետաքննություն է սկսվել

Ամանորյա արձակուրդներին Բահամյան արշիպելագի մասնավոր կղզի այցից հետո Կանադայի վարչապետի դեմ հետաքննություն է սկսվել շահերի բախման մասին օրենքի հնարավոր խախտման պատճառով։

Ջասթին Թրյուդոն արձակուրդներն ընտանիքի և իր գլխավորած Լիբերալ կուսակցության որոշ անդամների հետ անցկացրել է Բել արևադարձային կղզում, որը պատկանում է մահմեդական իմամ, միլիոնատեր Քարիմ Ագա Խանին. վերջինը Թրյուդոյի ընտանիքի բարեկամն է։

Թրյուդոն խոստովանել էր, որ կղզի է հասել մասնավոր ուղղաթիռով, որը պատկանել է իմամին։

Իշխանությունները մտավախություն ունեն, որ իմամը կարող է խթանել իր շահերը Կանադայի կառավարությունում։

Սա առաջին նման հետաքննությունն է գործող վարչապետի նկատմամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը