Աշխարհ

17.01.2017 10:20


Օբաման լքում է Սպիտակ տունը 58% վարկանշով

Օբաման լքում է Սպիտակ տունը  58% վարկանշով

Համաձայն «Gallup» հասարակական կարծիքի ինստիտուտի ուսումնասիրության արդյուքների՝ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի հեղինակությունը կազմում է 58%։

Սոցիոլոգների տվյալներով՝ վերջին ամիսների ընթացքում Օբամայի հեղինակությունը աննշան նվազել է, սակայն մինչ այդ աճ էր նկատվում։ Եթե 2015թ. վերջին նրա մասին դրական կարծիք էր հայտնում երկրի քաղաքացիների 50%–ը, ապա 2016թ. վերջին ԱՄՆ–ում նախագահական ընտրություններից հետո տվյալ ցուցանիշն հասել էր մինչև 62%–ի։

Նշվում է, որ Օբաման իր հայտնիության գագաթնակետին էր հասել 2009թ. հունվարին՝ իր երդմնակալության ժամանակ՝ 78%, իսկ ամենացածր ցուցանիշն արձանագրվել է 2014թ. նոյեմբերին՝ 42%։

Հարցման արդյունքները հիմնված են հեռախոսային հարցազրույցների վրա, որոնք անցկացվել են 2017թ. հունվարի 4–8–ն ընկած ժամանակահատվածում։ Պատահական ընտրանքի սկզբունքով՝ հարցմանը մասնակցել է ԱՄՆ տարածքում բնակվող 18 և 18 տարեկանից բարձր 1032 քաղաքացի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը