Տնտեսական

16.01.2017 23:42


Դմիտրի Մեդվեդևի հրավերով Կարեն Կարապետյանը կայցելի Մոսկվա

Դմիտրի Մեդվեդևի հրավերով Կարեն Կարապետյանը կայցելի Մոսկվա

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 24-ին կայցելի Մոսկվա:

Հանդիպման օրակարգում են առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար ոլորտների, ինչպես նաև՝ համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ հարցեր: Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքը։

Հատուկ ուշադրություն է դարձվելու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում երկու երկրների համագործակցությանը:

Բանակցությունների արդյունքում նախատեսվում է մի շարք միջպետական և միջկառավարական փաստաթղթերի ստորագրում:

Այս խորագրի վերջին նյութերը