Արթուր Ալեքսանյան. «Փորձառու մարդկանց հետ պետք է առաջ գնանք»
«Ամարաս» ՀԿ-ի հիմնադիր, Արցախյան պատերազմի վետերան Արթուր Ալեքսանյանն այսօր հրավիրված ասուլիսում նշել է, որ «Միացյալ Հայաստան» շարժումն առաջարկում է ստեղծել ԱԺ-ի վերին պալատ, որտեղ համամասնորեն ներկայացված կլինեն հայաստանաբնակ համայնքներից պատգամավորներ:
–Առաջարկում ենք հայկական համայնքներում ստեղծել հզոր ուժ, ընտրել պատգամավորներ և ներկայացնել վերին պալատում: Վստահ ենք, որ եթե կարողանանք համախմբել ազգը, մեր բոլոր համայնքներից ունենանք ներկայացուցիչներ, միասին կկարողանանք խնդիրներին լուծում տալ,-ասել է Արթուր Ալեքսանյանը՝ հավելելով, որ սփյուռքը պատրաստ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել։
Նա նաև նշել է, որ «Միացյալ Հայաստան» շարժումը շարունակում է սատարել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։
–Փորձառու մարդկանց հետ պետք է առաջ գնանք, որ առաջ տանենք մեր երկիրը։ Սեյրան Օհանյանը որպես ռազմական գործիչ իդեալական է եղել։ Ապրիլյան դեպքերի ժամանակ հայկական զինվորականությունը հաղթել է, իսկ քաղաքական իշխանությունը` պարտվել,-ասել է նա։

7or.am