Մեր իշխանությունները Դավոսի ֆորումի նման մանրուքներով իրենց չեն ծանրաբեռնում
Վերջին օրերի կարևորագույն իրադարձություններից մեկը Դավոսի ամենամյա տնտեսական ֆորումն է, որտեղ բազմաթիվ երկրների ղեկավարներ, բիզնեսի ներկայացուցիչներ հավաքվում են տնտեսական համագործակցությունը քննարկելու, զարգացման համատեղ ծրագրեր և ներդրումներ փնտրելու համար։ Այնտեղ է նաև մեր հարևան երկրի՝ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը։ Ինչպես գիտենք, Ադրբեջանի տնտեսությունը խոր ճգնաժամի մեջ է, և Ալիևը ստիպված գնացել է փող հայթայթելու։ Դե, հա՛մ տնտեսությունն է վատ վիճակում, հա՛մ Հայաստանի պես թշնամի ունեն․․․փող է պետք։ Իսկ Հայաստանի իշխանություննե՞րը։ Ա՛հ․․․մենք փողի, ներդրումների կարիք չունենք. բարեկեցիկ ապահով երկիր ենք. բանան բերողը կա, օֆշորային հաշիվներն էլ կայուն լցվում են, էլ ի՞նչ ներդրում ու եսիմինչ։ Կամ ո՞վ էր հավատալու մեր վարկաբեկված իշխանությունների խոսքին ու ներդրում աներ Հայաստանում։ Դրա համար էլ իրենք իրենց այդպիսի մանրուքներով չեն ծանրաբեռնում։ Հայաստանում շատ ավելի կարևոր իրադարձություն կար՝ երեխաները շախմատ էին խաղում, և Սերժ Սարգսյանը որոշել էր գնար նայեր, թե ոնց են խաղում։ Բա չէ՝ կակոյ-նիբուծ տնտեսական ֆորումի գնար, անցավ գլուխը ցավի տակ դներ։ Հենա հոկտեմբերին գնաց Նյու-Յորք՝ ամերիկահայերից փող կպցնելու։ Ամերիկահայերը փող չտվին, նրան էլ ինչ ասես՝ ասին, որ պետբյուջեի հաշվին գնաց հասավ Ամերիկա, ձեռնունայն վերադարձավ։ Հիմա էլ նույնն էր լինելու, իսկ այսպես գոնե սոլյարկայի ու հյուրանոցի փող խնայեց։

Անդրանիկ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից