Տնտեսական

16.01.2017 15:15


ՍԱՊԾ–ը տնտեսվարող սուբյեկտներից 580-ում սննդամթերքի իրացման խախտումներ է արձանագվել

ՍԱՊԾ–ը տնտեսվարող սուբյեկտներից 580-ում սննդամթերքի իրացման խախտումներ է  արձանագվել

Հունվարի 16–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը հայտարարել է, որ դեկտեմբերի 23–ից մինչև հունվարի 8–ը Հայաստանի ողջ տարածքում շրջայցեր են իրականացվել 816 տնտեսվարող սուբյեկտներ՝ առևտրի կենտրոններ, պարենային ապրանքների խանութներ և մսի վաճառքի կետեր։

–816 տնտեսվարող սուբյեկտներից 580-ում արձանագրվել են անհամապատասխանություններ, մասնավորապես առանց սահմանված կարգի մակնշման՝ սննդամթերքի իրացման դեպքեր, պահման պայմանների անհամապատասխանություններ, մսի իրացման որոշ կետերում` առանց անասնաբուժասանիտարական փորձաքննության՝ մսեղիքի իրացման դեպքեր,–ասել է Դանիելյանը։

Նա նշել է, որ հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունների դեպքում իրացվող սննդամթերքը, միսը կամ մսեղիքը հանվել են շրջանառությունից, և նման դեպքերից խուսափելու համար տրվել են անհրաժեշտ ցուցումներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը