Աշխարհ

16.01.2017 13:05


Նազարբաևն ուզում է Ղազախստանի ձեռնարկությունները վաճառել արաբ շեյխերին

Նազարբաևն ուզում է Ղազախստանի ձեռնարկությունները վաճառել արաբ շեյխերին

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն Աբու Դաբիում հանդիպել է ԱՄԷ–ի առաջատար ընկերությունների պատվիրակության հետ։

ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ Ղազախստանի ղեկավարն արաբ շեյխերին առաջարկել է մասնակցել Ղազախստանում սկսված մասնավորեցման գործընթացին: Նազարբաևը նաև խոսել է Ղազախստանի տարածքում 20 ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին:

Նազարբաևի խոսքով՝ Աստանան սկսել է երկրի տնտեսության զանգվածային մասնավորեցման գործընթաց. վաճառքի են հանվել ավելի քան 700 ձեռնարկության բաժնետոմսեր` հանքարդյունաբերության, նավթարդյունաբերության էներգետիկայի տրանսպորտի և կապի ու այլ ոլորտներից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը