Ֆրանկ Էնգել. «Միակ կողմը, ով շահագրգռված է ստատուս քվոյի խաթարմամբ, Ադրբեջանն է»
Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելը հայտարարել է, որ իր կարծիքով Ադրբեջանը միակ կողմն է, որը կարող է շահագրգռված լինել ԼՂՀ–ի ստատուս քվոյի խաթարմամբ։
Նրա խոսքով՝ ցավալի է, երբ Մինսկի խումբը շարունակում է կոչ անել երկու կողմերին հեռու մնալ ագրեսիայից և մեղադրանքներից այն դեպքում, երբ յուրաքանչյուր դիտորդի համար պետք է միանշանակ պարզ լինի, թե ում է պետք իրավիճակի ապակայունացումը։
«Դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն ներթափանցման փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանը ցանկանում է հայ հասարակության շրջանում սերմանել վախի և անապահովության զգացողություն»,–ասել է Էնգելը՝ հավելելով, որ հակառակորդը ցանկանում է դրդել հայկական կողմի անհամաչափ ռազմական հաշվեհարդարին:
Անդրադառնալով Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանին ձայնի իրավունքից զրկելուն ուղղված հայտարարությանը՝ Ֆրանկ Էնգելը նշել է.
«Ադրբեջանի խավիարային դիվանագիտությանը վերջ կդրվի՝ լինի դա քրեական հետաքննությունների և դրանցից բխող դատական որոշումների միջոցով, թե այն հանգամանքի, որ Ադրբեջանի հասարակության համար այս երևույթը դառնում է ավելի ու ավելի անհանդուրժելի»։
Ինչպես նշել է նա՝ Ադրբեջանի քաղհասարակությունը խորհրդարանական ներկայացուցչության իրավունք ունի միջազգային համաժողովներում, որոնք մշտապես հիմնված չեն գումարների և նվերների համոզիչ ուժերի վրա:
–Հետաքրքիր է՝ քանի ընկեր և դաշնակից կունենա Ադրբեջանը իր սահմաններից դուրս, երբ այլևս չկարողանա շռայլորեն վճարել որևէ մեկի աջակցության դիմաց,–հավելել է պատգամավորը։

7or.am