Ինչպես է «պահպանվում» մեր մշակութային ժառանգությունը (լուսանկար)
Արվեստի պետական պատկերասրահում էի, որերորդ անգամ... համաշխարհային և, մասնավորապես, հայկական բարձր արվեստին առնչվելու հիանալի տեղերից է:
Բայց ի սկզբանե աչքի է զարնվում 90-ականների տեսարանը. դահլիճները ջեռուցվում են գետնին դրված տաքացուցիչներով, աշխատակիցները և այցելուները շրջում են վերարկուներով, ինչպես դրսում:
Այս ջերմաչափը, որը կախված է Սարյանի արվեստին նվիրված դահլիճում, և որով չափվում են ջերմությունն ու խոնավությունը, ինչպես տեսնում եք, սովետական ժամանակներից է և չի աշխատում... և ինչու աշխատի, եթե ակնհայտ է, որ դահլիճներում ո՛չ անհրաժեշտ ջերմաստիճանն է պահպանվում, ո՛չ կտավների համար անհրաժեշտ խոնավության մակարդակը:
Աշխատակիցներն ասացին նաև, որ դահլիճները ցուրտ եղանակին նաև չեն օդափոխվում, իսկ տաք եղանակին պարզապես պատուհաններն են բացում, և ամառվա շոգին դարձյալ ով գիտի, թե ինչ է կատարվում մեր մշակույթի ժառանգության հետ: Անձամբ ինձ հետաքրքիր է՝ Սարյանը կամ Այվազովսկին եթե տեղյակ լինեին, թե ինչպես են պահվում և «պահպանվում» իրենց կտավները, դրանք մեզ կժառանգեի՞ն: